Ինչու ձեր մարզումները արդյունք չեն տալիս. ամեն ինչ ճիշտ մարզումների մասին | Rock Talk 18 cover art

Ինչու ձեր մարզումները արդյունք չեն տալիս. ամեն ինչ ճիշտ մարզումների մասին | Rock Talk 18

Ինչու ձեր մարզումները արդյունք չեն տալիս. ամեն ինչ ճիշտ մարզումների մասին | Rock Talk 18

Listen for free

View show details

About this listen

Ինչու ձեր մարզումները արդյունք չեն տալիս. ամեն ինչ ճիշտ մարզումների մասին | Rock Talk 18 Ինչո՞ւ են շատերը տարիներով մարզվում, բայց այդպես էլ չեն հասնում ցանկալի արդյունքի։ Իրականում ֆիթնեսը միայն ծանրություն բարձրացնելը չէ։ Այս փոդքասթի ընթացքում Ալեքսի հետ քանդում ենք #ֆիթնես ի մասին բոլոր հին ու սխալ կարծրատիպերը, որոնք մինչ օրս տարածված են մարզասրահներում։ Այս հաղորդման ժամանակ խոսել ենք՝ Ինչո՞ւ մկանը չի աճում. Ինչո՞ւ են պարապմունքի վերջին կրկնությունները ամենակարևորը և արդյո՞ք մկանների ցավը նշանակում է, որ լավ եք պարապել։ Ուղեղի դերը. Ինչպե՞ս է մեր ուղեղը կառավարում ուժը և ինչո՞ւ ենք մենք մեզ հոգնած զգում ավելի շուտ, քան իրականում մկանները կհոգնեին։ Գենետիկա. Կարելի՞ է փոխել #մկաններ ի ձևը Ճիշտ վարժություններ. Տրենաժորնե՞ր, թե՞ ազատ քաշեր. ո՞րն է ավելի արդյունավետ և ինչո՞ւ «ֆունկցիոնալ» մարզումները միշտ չէ, որ օգնում են մկան աճեցնել։ #Նիհարել ու գաղտնիքը. Ինչո՞ւ է ժամերով վազելն անիմաստ, եթե սնունդը սխալ է, և ինչպե՞ս ածխաջրերն օգտագործել որպես էներգիա, այլ ոչ թե «ճարպակալել» դրանցից։ Մարզման գրաֆիկ. Քանի՞ օր պետք է հանգստանալ և որքա՞ն պետք է տևի պարապմունքը։ Մենք մանրամասն բացատրում ենք, թե ինչպես է ուղեղը կառավարում մկանային թելերը և ինչու է մեխանիկական լարվածությունը միակ գործոնը, որը ստիպում է մարմնին փոխվել։ Դուք կիմանաք, թե ինչու մարզումից հետո մկանների ցավը դեռևս աճի երաշխիք չէ, և ինչու են տրենաժորները երբեմն շատ ավելի արդյունավետ, քան ազատ քաշերը։ Զրույցի առանձին հատված նվիրել ենք սննդակարգին և նիհարելու գործընթացին։ Բացահայտում ենք, թե ինչու է վազքուղու վրա ժամեր անցկացնելն անիմաստ, եթե չկա գրագետ կալորիականության դեֆիցիտ, և ինչպես են ածխաջրերն օգնում ձեզ լինել ավելի ուժեղ, այլ ոչ թե չաղացնում։ Սա պարզապես զրույց չէ սպորտի մասին, սա գիտականորեն հիմնավորված մոտեցում է ձեր մարմնին և առողջությանը։ Փոդքասթի ժամանակ խոսել ենք այս հետազոտությունների մասին՝ https://pubmed.ncbi.nlm.nih.gov/27433... https://www.researchgate.net/publicat... 00:00 - ինտրո 00:35 - Նոր տարին առողջ ապրելակերպի մասին. թեմայի ներկայացում 4:02 - Ինչու մարզվել. արդյոք բոլորը պետք է մարզվեն 05:15 - Մկանային ցավը (DOMS). արդյո՞ք այն աճի նշան է 12:30 - Բնական մարզումներ թե՞ ստերոիդներ. մեթոդների տարբերությունը 18:45 - Full Body թե՞ Split. ո՞ր գրաֆիկն է ավելի էֆեկտիվ 25:10 - Վերականգնում. որքա՞ն հանգիստ է պետք մկանին 32:40 - Տրենաժորներ թե՞ ազատ քաշեր. ստաբիլության դերը 38:15 - Ինչպե՞ս է հենարանը օգնում ավելի շատ մկան ակտիվացնել 45:20 - «Ֆունկցիոնալ» մարզումների միֆը և անկայուն մակերեսները 51:46 - Ինչո՞ւ Armwrestling-ի նմանակումը քեյբլներով չի աշխատում 56:33 - Ինչպե՞ս բարձրացնել թռիչքի ուժը. շարժման սպեցիֆիկան 1:02:42 - «Չափից շատ մկանոտ» դառնալու վախը և իրականությունը 1:03:56 - Գենետիկան և մկանների ֆորման (բիցեպս և պրես) 1:05:08 - Հնարավո՞ր է մարզել կրծքամկանի «մեջտեղի» հատվածը 1:08:19 - Արտաքին տեսք և գրավչություն. ի՞նչն է իրականում կարևոր 1:11:12 - Կրկնությունների քանակ. 5-ից մինչև 30-ի գիտական կողմը ...
No reviews yet