AybPod cover art

AybPod

AybPod

Written by: Ayb Educational Foundation
Listen for free

About this listen

Այբփոդը «Այբ» կրթական հիմնադրամի փոդքասթն է կրթության մասին։ Ամիսը երկու անգամ մենք անդրադառնում ենք կրթության ոլորտի հետ կապված որևէ թեմայի, քննարկում, վերլուծում, լսում փորձագետների, պատմում հաջողությունների ու նորարարությունների մասին, պատրաստվում առաջիկա մարտահրավերներին։2021 AybPod
Episodes
  • #72 | Դպրոցում ծնողի ներգրավվածությունը
    Dec 18 2024
    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրերն են Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցի ծնող Ռուզան Ղազարյանը, որի երկու երեխաներն են դպրոց գնում, և «Այբ» դպրոցի ծնող Լիլիթ Մկրտչյանը, որի չորս երեխաներն են դպրոցահասակ: Լիլիթ Մկրտչյանի ընտանիքում կրթությունն առաջնահերթություն է: Նա գտնում է, որ եթե ուզում ենք ապագայի վառ տեսլական ունենալ, պետք է ամուր հիմքերի վրա դնել կրթությունը որպես համակարգ: Ներգրավվածություն չի նշանակում, թե ինչ գնահատական ստացավ երեխան, ինչ թվանշան ունի օրագրում, որն, ըստ նրա, մեզ տանում է կործանման: Առանցքային ուշադրություն պիտի դարձնել բովանդակության վրա, միասին քննարկել որևէ բան, կարծիք հայտնել, քննադատական մտածողության տեսանկյունից նայել և այլն: Երբեմն մեկ երեխայի դասը դառնում է ամբողջ ընտանիքի քննարկման թեման, որին միանում են հայրիկն ու մյուս երեք երեխաները, և կրթությունը դառնում է հաճելի պրոցես բոլորի համար: Ռուզան Ղազարյանի համար էլ թվանշանը երբևէ կարևոր չի եղել: Դպրոցում ծնողի ներգրավվածությունը չի չափվում ֆինանսական ներդրմամբ, այլ դպրոցի առօրյայի մեջ ներգրավմամբ: Կարևորը երեխայի՝ դպրոց հաճույքով հաճախելն է, ոգևորելը անգամ ծնողներին, որ նրանք էլ մի նոր բան սովորեն: Չէ՞ որ մեր երեխաներն ապրում են այլ ժամանակներում, նրանք ունեն բազմաթիվ հնարավորություններ, և ծնողները միշտ պիտի սովորեն նրանց հետ զուգընթաց:
    Show More Show Less
    40 mins
  • #71 | Մեկնարկել է դպրոցի տնօրենների վերապատրաստման ծրագիր
    Nov 21 2024
    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում անդրադարձել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ մեկնարկած «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման նոր ծրագրին՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար։ Մրցույթի փուլերը հաղթահարած մասնակիցներին ողջունելով՝ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ասաց, որ ընտրության փուլը բարդ է եղել, հարցազրույցների ընթացքում տարբեր բացահայտումներ են արել, ծանոթացել նորարար ու հեռանկարային ռազմավարություն առաջարկող տնօրենների թեկնածուների հետ: Փոխնախարարն ասաց, որ մեկ ուղղությամբ աշխատանք չէ, որ ակնկալում են տնօրենից, որովհետև վարչարարական և առաջնորդական հմտություններն ու կարողությունները անբաժան մասն են տնօրենի գործունեության: Բայց մյուս կողմից սա այն աշխատանքն է, որ առանց կրթության բովանդակությանն առնչվելու չես կարող իրականացնել, անգամ եթե դու լավ վարչարար ես: «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, այս ծրագրի փորձագետ Արամ Փախչանյանին հարցերը շատ են: Նա էլ նշեց, որ յոթ ամիս շարունակ ինտենսիվ աշխատելու են, հասցնելու են անդրադառնալ տնօրենների հավակնորդներին հուզող բոլոր հարցերին: Փախչանյանը հորդորեց իրար վերաբերվել ոչ թե որպես մրցակիցներ, այլ թիմ, սովորել իրարից, բարձրաձայնել խնդիրներն ու մարտահրավերները: «ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի» կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը մասնակիցներին քաջալերեց խիզախել, հնարավոր ամեն բան վերցնել ծրագրից, որպեսզի կարողանան կառուցել այնպիսի դպրոցական միջավայր, որում ներգրավված յուրաքանչյուր կողմ շահագրգիռ կլինի համագործակցել ու աշխատել: Տնօրենների թեկնածուների համար դեռ ամեն բան նոր է. անգամ կատակում են, որ եթե իսկապես հաջողվի ծրագրի սահմանված նպատակներին հասնել, հրաշքի պես մի բան կլինի, քանի որ վերապատրաստման ծրագիրն իսկապես հեռանկարային է, իսկ Արամ Փախչանյանը վստահեցրեց, որ վերապատրաստելու են միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխան, մրցունակ դպրոցի տնօրենների:
    Show More Show Less
    18 mins
  • #70 | Հնագետները «շոշափում» են անցյալը
    Aug 24 2024
    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրը հնագետ Հայկ Գյուլամիրյանն է: Խոսել ենք հնագիտության զարգացման, դպրոցական կրթության մեջ նման առարկա ներառելու, հնագիտության հանդեպ երեխաների հետաքրքրությունը խթանելու մասին: Հայկն ասում է, որ հնագիտությունն այն ոլորտն է, որը ցանկացած երեխայի մեջ կարող է առաջացնել հետաքրքրություն, քանի որ որևէ բան հայտնաբերելը ուրախություն է պատճառում շատերին, բայց պետք է հաշվի առնել, որ սա խաղ ու պար չէ: Հնագետ լինելու համար ոչ միայն համբերություն ու բարձրագույն կրթություն են պետք, այլև իսկապես ոլորտի հանդեպ նվիրվածություն: Հայկը նշում է, որ դպրոցականներին կարող են տանել պեղումների և անցյալն ու երկիրը դարձնել ավելի քան շոշափելի նրանց համար:
    Show More Show Less
    33 mins
No reviews yet