Ինչո՞ւ ենք մենք տարիներով նայում նույն ֆիլմերը, բայց ամեն անգամ դրանց մեջ նոր բան գտնում | Rock Talk 19
Այս զրույցի ընթացքում ռեժիսոր Տարոն Հարությունյան հետ քննարկում ենք, թե ինչպես է աշխատում #կինո յի լեզուն։ Խոսել ենք նաև այն մասին, թե ինչպես կարող է մեկ մուլտֆիլմը կամ #ֆիլմ ը հիշեցնել մեզ մեր արժեքների մասին ու օգնել կայացնել կյանքի կարևոր որոշումները։
Այս հաղորդման ժամանակ խոսել ենք՝ Կինոյի ստեղծման փուլերը. Ինչպե՞ս է գաղափարը դառնում սցենար ու ինչու է ռեժիսորին պետք ռասկադրովկան։ Ինչո՞ւ են նկարահանման ընթացքում ստացված «սխալ» ու պատահական պահերը երբեմն ավելի լավը լինում, քան պլանավորված կադրերը։
Գիրք, թե՞ կինո. Ինչո՞վ է տարբերվում #պատմություն պատմելու լեզուն թղթի վրա և էկրանին։ Ինչպե՞ս է ռեժիսորը ստիպում մեզ տեսնել աշխարհը իր աչքերով և ինչու է լավ գիրքը էկրանավորելիս պետք «թարգմանել» կինոյի լեզվով, այլ ոչ թե պարզապես պատկերել։
Հայկական կինոյի վիճակը. ինչո՞ւ է շատ ֆիլմերի մեջ պակասում հեղինակային ձեռագիրն ու այն «վայբը», որը կադրը դարձնում է կենդանի։ Մենք քննարկում ենք, թե ինչու է ճաշակ ձևավորելն ավելի կարևոր, քան հանդիսատեսի քմահաճույքներին հարմարվելը։ Իսկ ինչպես է մոնտաժը փոխում ֆիլմի էմոցիոնալ ֆոնը և ինչու է կինոյի գլխավոր նպատակը դիտողին կատարսիսի հասցնելը։ Դուք կիմանաք, թե ինչու են սերիալները երբեմն պարզապես ժամանց, իսկ կինոն՝ հոգեբանական ապրում, և ինչպես է ձևավորվում մարդու ճաշակը տարիների ընթացքում։ Սա զրույց է արվեստի, ինքնաճանաչման և այն ամենի մասին, ինչը մնում է կադրից դուրս։
00:00 — Անոնս 00:49 — Տարոն Հարությունյանը ռեժիսո՞ր է և ցանկանու՞մ է կինո նկարել 03:30 — Ինչո՞ւ է Հայաստանում դժվար կինո նկարելը 07:45 — Ինչո՞ւ հենց ռեժիսոր 14:57 — Փարաջանով կամ Տարկովսկի. սուբյեկտիվ գնահատականներ 20:50 — Մասնագիտությունը՝ Reels-երում և Հայաստանում 27:33 — «Թքածի» միտքը, էմոցիան ու մարդկային հոգու ցանկությունը 33:14 — «Տապորով մարդը» գիրքը 40:49 — Վերադարձ «Թքած» ֆիլմին 52:33 — Տարոնի ապագա պլանները և փոդքասթի միտքը 56:10 — «Անորա» ֆիլմը 1:02:25 — Լիպարիտի կերպարը. հումորային կոնտենտի պահանջարկը 1:07:52 — Instagram-ի ալգորիթմների ազդեցությունը. լավ ու վատ կողմերը 1:12:25 — Ինչպե՞ս են կինո նկարում 1:25:20 — Կա՞ ֆիլմ, որ փոխել է Տարոնի կյանքը, կամ ինչպե՞ս ենք ազդվում ֆիլմերից 1:30:37 — Կինո՞, թե՞ գիրք 1:40:27 — Կինո՞, թե՞ սերիալ 1:50:05 — Ի՞նչը փոխել հայկական կինոյում. ռեժիսորի ձեռագիրը 1:56:55 — Վերջաբան և մաղթանքներ