Rock Talk Podcast cover art

Rock Talk Podcast

Rock Talk Podcast

Written by: movsessaryan
Listen for free

Փոդքաստ Մովսես Սարյանի հետ «Ռոք Թոք»-ում մենք խոսում ենք բարդ թեմաներից պարզ լեզվով։ «Ռոք Թոք» փոդքասթի ընթացքում զրուցելու ենք տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ։ Չենք վախենալու խորանանք դետալների մեջ, շոշափելու ենք թեմաներ, որոնք կարան ճեղքեն մեր փիլիսոփայությունը։ Անպայման կոտրելու ենք կարծրատիպեր, ու առհասարակ գնալու ենք այնտեղ, որտեղ թաքնված են ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։Copyright 2024 All rights reserved. Hygiene & Healthy Living Philosophy Psychology Psychology & Mental Health Science Social Sciences
Episodes
  • Ինչո՞ւ ենք մենք տարիներով նայում նույն ֆիլմերը, բայց ամեն անգամ դրանց մեջ նոր բան գտնում | Rock Talk
    Apr 27 2026

    Ինչո՞ւ ենք մենք տարիներով նայում նույն ֆիլմերը, բայց ամեն անգամ դրանց մեջ նոր բան գտնում | Rock Talk 19

    Այս զրույցի ընթացքում ռեժիսոր Տարոն Հարությունյան հետ քննարկում ենք, թե ինչպես է աշխատում #կինո յի լեզուն։ Խոսել ենք նաև այն մասին, թե ինչպես կարող է մեկ մուլտֆիլմը կամ #ֆիլմ ը հիշեցնել մեզ մեր արժեքների մասին ու օգնել կայացնել կյանքի կարևոր որոշումները։

    Այս հաղորդման ժամանակ խոսել ենք՝ Կինոյի ստեղծման փուլերը. Ինչպե՞ս է գաղափարը դառնում սցենար ու ինչու է ռեժիսորին պետք ռասկադրովկան։ Ինչո՞ւ են նկարահանման ընթացքում ստացված «սխալ» ու պատահական պահերը երբեմն ավելի լավը լինում, քան պլանավորված կադրերը։

    Գիրք, թե՞ կինո. Ինչո՞վ է տարբերվում #պատմություն պատմելու լեզուն թղթի վրա և էկրանին։ Ինչպե՞ս է ռեժիսորը ստիպում մեզ տեսնել աշխարհը իր աչքերով և ինչու է լավ գիրքը էկրանավորելիս պետք «թարգմանել» կինոյի լեզվով, այլ ոչ թե պարզապես պատկերել։

    Հայկական կինոյի վիճակը. ինչո՞ւ է շատ ֆիլմերի մեջ պակասում հեղինակային ձեռագիրն ու այն «վայբը», որը կադրը դարձնում է կենդանի։ Մենք քննարկում ենք, թե ինչու է ճաշակ ձևավորելն ավելի կարևոր, քան հանդիսատեսի քմահաճույքներին հարմարվելը։ Իսկ ինչպես է մոնտաժը փոխում ֆիլմի էմոցիոնալ ֆոնը և ինչու է կինոյի գլխավոր նպատակը դիտողին կատարսիսի հասցնելը։ Դուք կիմանաք, թե ինչու են սերիալները երբեմն պարզապես ժամանց, իսկ կինոն՝ հոգեբանական ապրում, և ինչպես է ձևավորվում մարդու ճաշակը տարիների ընթացքում։ Սա զրույց է արվեստի, ինքնաճանաչման և այն ամենի մասին, ինչը մնում է կադրից դուրս։

    00:00 — Անոնս 00:49 — Տարոն Հարությունյանը ռեժիսո՞ր է և ցանկանու՞մ է կինո նկարել 03:30 — Ինչո՞ւ է Հայաստանում դժվար կինո նկարելը 07:45 — Ինչո՞ւ հենց ռեժիսոր 14:57 — Փարաջանով կամ Տարկովսկի. սուբյեկտիվ գնահատականներ 20:50 — Մասնագիտությունը՝ Reels-երում և Հայաստանում 27:33 — «Թքածի» միտքը, էմոցիան ու մարդկային հոգու ցանկությունը 33:14 — «Տապորով մարդը» գիրքը 40:49 — Վերադարձ «Թքած» ֆիլմին 52:33 — Տարոնի ապագա պլանները և փոդքասթի միտքը 56:10 — «Անորա» ֆիլմը 1:02:25 — Լիպարիտի կերպարը. հումորային կոնտենտի պահանջարկը 1:07:52 — Instagram-ի ալգորիթմների ազդեցությունը. լավ ու վատ կողմերը 1:12:25 — Ինչպե՞ս են կինո նկարում 1:25:20 — Կա՞ ֆիլմ, որ փոխել է Տարոնի կյանքը, կամ ինչպե՞ս ենք ազդվում ֆիլմերից 1:30:37 — Կինո՞, թե՞ գիրք 1:40:27 — Կինո՞, թե՞ սերիալ 1:50:05 — Ի՞նչը փոխել հայկական կինոյում. ռեժիսորի ձեռագիրը 1:56:55 — Վերջաբան և մաղթանքներ

    Show More Show Less
    1 hr and 58 mins
  • Ինչու ձեր մարզումները արդյունք չեն տալիս. ամեն ինչ ճիշտ մարզումների մասին | Rock Talk 18
    Apr 27 2026
    Ինչու ձեր մարզումները արդյունք չեն տալիս. ամեն ինչ ճիշտ մարզումների մասին | Rock Talk 18 Ինչո՞ւ են շատերը տարիներով մարզվում, բայց այդպես էլ չեն հասնում ցանկալի արդյունքի։ Իրականում ֆիթնեսը միայն ծանրություն բարձրացնելը չէ։ Այս փոդքասթի ընթացքում Ալեքսի հետ քանդում ենք #ֆիթնես ի մասին բոլոր հին ու սխալ կարծրատիպերը, որոնք մինչ օրս տարածված են մարզասրահներում։ Այս հաղորդման ժամանակ խոսել ենք՝ Ինչո՞ւ մկանը չի աճում. Ինչո՞ւ են պարապմունքի վերջին կրկնությունները ամենակարևորը և արդյո՞ք մկանների ցավը նշանակում է, որ լավ եք պարապել։ Ուղեղի դերը. Ինչպե՞ս է մեր ուղեղը կառավարում ուժը և ինչո՞ւ ենք մենք մեզ հոգնած զգում ավելի շուտ, քան իրականում մկանները կհոգնեին։ Գենետիկա. Կարելի՞ է փոխել #մկաններ ի ձևը Ճիշտ վարժություններ. Տրենաժորնե՞ր, թե՞ ազատ քաշեր. ո՞րն է ավելի արդյունավետ և ինչո՞ւ «ֆունկցիոնալ» մարզումները միշտ չէ, որ օգնում են մկան աճեցնել։ #Նիհարել ու գաղտնիքը. Ինչո՞ւ է ժամերով վազելն անիմաստ, եթե սնունդը սխալ է, և ինչպե՞ս ածխաջրերն օգտագործել որպես էներգիա, այլ ոչ թե «ճարպակալել» դրանցից։ Մարզման գրաֆիկ. Քանի՞ օր պետք է հանգստանալ և որքա՞ն պետք է տևի պարապմունքը։ Մենք մանրամասն բացատրում ենք, թե ինչպես է ուղեղը կառավարում մկանային թելերը և ինչու է մեխանիկական լարվածությունը միակ գործոնը, որը ստիպում է մարմնին փոխվել։ Դուք կիմանաք, թե ինչու մարզումից հետո մկանների ցավը դեռևս աճի երաշխիք չէ, և ինչու են տրենաժորները երբեմն շատ ավելի արդյունավետ, քան ազատ քաշերը։ Զրույցի առանձին հատված նվիրել ենք սննդակարգին և նիհարելու գործընթացին։ Բացահայտում ենք, թե ինչու է վազքուղու վրա ժամեր անցկացնելն անիմաստ, եթե չկա գրագետ կալորիականության դեֆիցիտ, և ինչպես են ածխաջրերն օգնում ձեզ լինել ավելի ուժեղ, այլ ոչ թե չաղացնում։ Սա պարզապես զրույց չէ սպորտի մասին, սա գիտականորեն հիմնավորված մոտեցում է ձեր մարմնին և առողջությանը։ Փոդքասթի ժամանակ խոսել ենք այս հետազոտությունների մասին՝ https://pubmed.ncbi.nlm.nih.gov/27433... https://www.researchgate.net/publicat... 00:00 - ինտրո 00:35 - Նոր տարին առողջ ապրելակերպի մասին. թեմայի ներկայացում 4:02 - Ինչու մարզվել. արդյոք բոլորը պետք է մարզվեն 05:15 - Մկանային ցավը (DOMS). արդյո՞ք այն աճի նշան է 12:30 - Բնական մարզումներ թե՞ ստերոիդներ. մեթոդների տարբերությունը 18:45 - Full Body թե՞ Split. ո՞ր գրաֆիկն է ավելի էֆեկտիվ 25:10 - Վերականգնում. որքա՞ն հանգիստ է պետք մկանին 32:40 - Տրենաժորներ թե՞ ազատ քաշեր. ստաբիլության դերը 38:15 - Ինչպե՞ս է հենարանը օգնում ավելի շատ մկան ակտիվացնել 45:20 - «Ֆունկցիոնալ» մարզումների միֆը և անկայուն մակերեսները 51:46 - Ինչո՞ւ Armwrestling-ի նմանակումը քեյբլներով չի աշխատում 56:33 - Ինչպե՞ս բարձրացնել թռիչքի ուժը. շարժման սպեցիֆիկան 1:02:42 - «Չափից շատ մկանոտ» դառնալու վախը և իրականությունը 1:03:56 - Գենետիկան և մկանների ֆորման (բիցեպս և պրես) 1:05:08 - Հնարավո՞ր է մարզել կրծքամկանի «մեջտեղի» հատվածը 1:08:19 - Արտաքին տեսք և գրավչություն. ի՞նչն է իրականում կարևոր 1:11:12 - Կրկնությունների քանակ. 5-ից մինչև 30-ի գիտական կողմը ...
    Show More Show Less
    1 hr and 35 mins
  • Ռուբեն Մեսչյան. IBM-ից մինչև JSconf Armenia. Ծրագրավորման Ճանապարհը | Rock Talk 17
    Dec 12 2025

    Ռուբեն #Մեսչյան . IBM-ից մինչև JSconf Armenia. #Ծրագրավորման Ճանապարհը | Rock Talk 17

    Այս թողարկման հյուրը Ռուբեն Մեսչյանն է։ Զրույցի ընթացքում նա ներկայացնում է իր մասնագիտական ուղին ծրագրավորման և կրթության ոլորտում՝ ուսանողական տարիներից մինչև աշխատանքի ընդունվելը IBM-ում։ Քննարկվում են արդյունավետ դասավանդման մեթոդները, կրթության մատչելիության բարձրացման գործիքները, մաթեմատիկայի դերը ծրագրավորման մեջ, ինչպես նաև աշխատանքի տեղավորման իրատեսական մոդելները՝ առանց նախնական փորձի։ Առանձին շեշտադրում է արվում JSconf Armenia-ի կայացման, ժամանակակից ծրագրավորման զարգացման և #Հայաստան ի կրթական համակարգի ներկա վիճակի վրա։ Զրույցը նաև բացահայտում է հաջողության կառավարման, վստահության և հանրային խոսքի գործոնները դասավանդման պրակտիկայում։

    00:00 Ինտրո 01:21 JSconf Armenia-ն գոհ ես արդյունքներից 02:09 Ինի՞չ են երեխեքը քեզ այդքան շատ սիրում 03:20 Ո՞նց դասերը ավելի մատչելի դարձնել 06:40 Ո՞նց ես ստեղծել տենց լավ դասավանդման մեթոդ 09:35 Ո՞նց ես հասել ես կետին 14:59 Սպորտը օգնումա կյանքի մյուս փուլերում 17:20 Զրույցը կարող է փոխել կյանքի ընթացքը 25:22 Դպրոցը այդքան էլ դժվար չի, եթե սովորում ես 29:17 Հեշտ էր ընտրել ծրագրավորում մասնագիտությունը 33:37 Համալսարանում Java չէին սովորեցնում 41:14 Ավելի հեշտ է սովորել ծրարգրավում, երբ որ մաթեմատիկա գիտես, դա այդպես է 46:30 Ոնց աշխատանք գտնել առանց փորձի 50:06 Ինչպե՞ս ընդունվեցի IBM 57:09 IBM-ի նախագծերի մասին 1:00:47 Էն ժամանակվա ծրագրավորումը և ներկայիս ծրագրավորումը տրաբերվում են իրարից 1:04:55 Gmail-ը հեղափոխություն բերեց JavaScript-ի աշխարհ 1:09:09 Ինչ հատկություններ պետքա ունենա լավ ծրագրավորողը 1:14:39 Ծրագրավորման մեջ որնա լավ լուծումը 1:23:43 Ինչպես սկսեց դասավանդման ճանապարհը 1:26:58 Գործը վստահության մասինա 1:30:07 Հանրային խոսքը կարևոր է դասավանդման համար 1:33:00 Ամերիկյան համալսարանի աջակցությունը շատ մեծ էր 1:36:02 Պանտամիմա կամ ոնց տարբեր մոտեցումներով բացատրել նյութը 1:38:56 Ի՞նչ վիճակում է կրթական համակարգը 1:45:30 Այո, ընկերություն եմ անում ուսանողներիս հետ 1:47:40 Սովորություն ունեի ձայնագրել իմ լեկցիաները 1:51:01 Դասընթացը նկարելը արժի ներդնել ՀՀ-ում 1:53:22 JS conf-ի ստեղծամ մասին 2:01:37 Ո՞ր հատկությունների շնորհիվ ես հասել այս ամենին

    Show More Show Less
    2 hrs and 5 mins
adbl_web_anon_alc_button_suppression_t1
No reviews yet